Չիլիում Չայտենից Պուերտո Մոնտ չվերթի ժամանակ ուղևորներից մեկի պայուսակը դուրս է թռել ինքնաթիռից և մխրճվել պտուտակի մեջ։
Օդաչուին հաջողվել է պահպանել ինքնաթիռի կառավարումը և շտապ վայրէջք կատարել։
18 ուղեւորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել։
Ավիաընկերությունը բացատրել է, որ օդանավի դուռը պոկվել է օդում թռչնի հետ բախվելու պատճառով։