Մահացել է սերբ հայտնի ֆուտբոլիստ Սինիշա Միխայլովիչը

Մահացել է սերբ հայտնի ֆուտբոլիստ Սինիշա Միխայլովիչը

Մահացել է սերբ հայտնի ֆուտբոլիստ, մարզիչ Սինիշա Միխայլովիչը։ Նա 53 տարեկան էր։ Այս մասին հայտնում է «Ֆիորենտինա» իտալական ֆուտբոլային ակումբը՝ իր Twitter-ի էջում։

««Ֆիորենտինան» սգում է Սինիշա Միխայլովիչի մահը և ցավակցում ընտանիքին և մտերիմներին», – ասվում է հաղորդագրության մեջ։

2019 թվականի ամռանը Սինիշա Միխայլովիչը հայտարարել էր, որ հիվանդ է լեյկեմիայով։ Ամբողջ խաղաշրջանի ընթացքում նա բուժման կուրս էր անցնում` շարունակելով ղեկավարել թիմը։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*