Հայաստանի առանձին շրջաններում օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-19-ը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում` մառախուղ: Դեկտեմբերի 17-22-ն Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։


Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-21-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*