Երևանում տրանսպորտից օգտվեու համար հավաքագրված գումարը շաբաթ և կիրակի օրերին 5 և 4 մլն դրամով բարձրացել է. փոխքաղաքապետ

Երևանում տրանսպորտից օգտվեու համար հավաքագրված գումարը շաբաթ և կիրակի օրերին 5 և 4 մլն դրամով բարձրացել է:

Այս մասին քաղաքապետարանի հերթական նիստի ժամանակ հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

«Ուրբաթ օրը, երբ դեռ շատ քաղաքացիներ օբյեկտիվորեն տեղեկացված չէին համակարգի գործելու տրամաբանությունից, այնուամենայնիվ, օրական հասույթի արձանագրված բարձրացումը պահպանվել է, իսկ շաբաթ և կիրակի օրերին 5 և 4 մլն դրամով բարձրացել է:

Չենք խուսափել նաև որոշակի խնդիրներից, որը որ անընդմեջ մոնիտորինգ ենք անում և կամաց-կամաց դրանց էլ ենք լուծում տալիս:

Հանրությունը մեր բոլոր հաղորդագրություններն ըմբռնել է և մեզ հետ միասին քայլում է այս ուղղությամբ և բարեփոխումների իրականացմանը կողմ է»,-  ասել է  Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բերեփոխումների և միասնական տոմսային համակարգի ներդրման համատեքստում նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է  100 դրամանոց մետաղադրամի առկայությունը, կամ ավտոբուսներում և մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am