«Այսօրվա հանրահավաքի տարբերությունները՝ հոկտեմբերի 31-ի հանրահավաքից». Տիգրան Գրիգորյան

«Այսօրվա հանրահավաքի տարբերությունները՝ հոկտեմբերի 31-ի հանրահավաքից». Տիգրան Գրիգորյան

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօրվա հանրահավաքի գլխավոր տարբերությունները՝ հոկտեմբերի 31-ի հանրահավաքից։

1. Կարծես թե ավելի շատ մարդ էր հավաքվել։

2. Ռուսական դրոշների ու այլ սիմվոլիկայի բացակայությունը։

3. Բազմազանությունը հարթակի վրա։ Կարևոր էր, որ հարթակից ելույթ հնչեց, որի ընթացքում խոսվեց առաջին շարքում կանգնած էլիտաների սխալների մասին։ Դա հանրահավաքը ավելի աուտենտիկ դարձրեց։

4. Օտար լեզուներով ելույթներ։

5. Ռուբեն Վարդանյանի ելույթը։ Հոկտեմբերի 31-ին գործադիր իշխանության որևէ ներկայացուցիչ ելույթ չունեցավ, ինչը ոչ միանշանակ տպավորություն թողեց։

Դեռևս պաթոսը շատ է, բովանդակությունը քիչ։ Այս հարցում պետք է որոշակի հավասարակշռության հասնել»։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*