Տարիքի բարձրացում (ծերացում). անոթային դեմենցիայի վտանգը մեծանում է, երբ մեծանում ենք…Անոթային դեմենցիա. Առաջացման պատճառները

 Aysor.am-ը գրում է. Անոթային դեմենցիա բժշկական տերմինով նկարագրվում են տրամաբանության, ուղեղի «ծրագրավորման», դատողության, հիշողության և մտածողության այլ գործընթացների հետ կապված խնդիրները, որոնք առաջացել են ուղեղի արյան շրջանառության խանգարմամբ պայմանավորված գլխուղեղի վնասման հետևանքով:

Անոթային դեմենցիան հաճախ զարգանում է, երբ ինսուլտն արգելափակում է գլխուղեղի զարկերակը: Այն, թե արդյոք ինսուլտը կազդի՞ մտածողության և տրամաբանության վրա, կախված է ինսուլտի ծանրության աստիճանից և գլխուղեղի վնասված շրջանից: Անոթային դեմենցիան կարող է զարգանալ նաև այլ վիճակներից, որոնք վնասում են արյունատար անոթները և կրճատում շրջանառությունը՝ գլխուղեղը զրկելով կենսական թթվածնից և սննդանյութերից:

Գործոններ կան,, որոնք մեծացնում են սրտային հիվանդության և ինսուլտի ռիսկը, ներառյալ շաքարային դիաբետը, բարձր արյան ճնշումը, բարձր խոլեսթերինը և ծխելը: Այս գործոնների վերահսկումը կարող է օգնել նվազեցնել անոթային դեմենցիայի զարգացման հնարավորությունները:

Անոթային դեմենցիայի ախտանիշները տարբերվում են՝ կախված գլխուղեղի այն շրջանից, որտեղ արյան հոսքը խանգարվել է:

Ախտանիշները հաճախ համընկնում են այլ տեսակի դեմենցիայի, հատկապես Ալցհեյմերի հիվանդության դեմենցիայի ախտանիշների հետ: Սակայն, ի տարբերություն Ալցհեյմերի հիվանդության, անոթային դեմենցիայի ամենակարևոր ախտանիշները հակված են բացասաբար ազդել մտածելու արագության և խնդիրների լուծման վրա, այլ ոչ թե հանգեցնել հիշողության կորստի:

Անոթային դեմենցիայի գանգատներն ու ախտանիշները ներառում են՝

շփոթվածություն,

ուշադրության և կենտրոնանալու դժվարություն,

մտքերը կամ գործողությունները կազմակերպելու ունակության թուլացում,

իրավիճակը վերլուծելու, արդյունավետ ծրագիր մշակելու և այդ ծրագիրը ուրիշներին հաղորդելու ունակության նվազում,

մտածողության դանդաղեցում,

կազմակերպման հետ կապված դժվարություններ,

հիշողության հետ կապված խնդիրներ,

անհանգստություն և հոգեշարժական գրգռվածություն (աժիտացիա),

անկայուն քայլվածք,

դեպրեսիա կամ անտարբերություն (ապատիա):

Անոթային դեմենցիայի ախտանիշները կարող են առավել հստակ լինել, երբ դրանք հանկարծակի հայտնվում են ինսուլտից հետո: Երբ մտածողության և դատողության փոփոխությունները կարծես կապված են ինսուլտի հետ, այս վիճակը երբեմն կոչվում է հետինսուլտային դեմենցիա:

Երբեմն անոթային դեմենցիայի ախտանիշների բնորոշ բնույթը հաջորդում է մի շարք ինսուլտներին կամ մինի-ինսուլտներին: Մտածողության գործընթացներում փոփոխությունները տեղի են ունենում նկատելի քայլերով, որոնք նվազում են նախորդ գործունեության մակարդակից՝ ի տարբերություն աստիճանական, կայուն անկման, որը սովորաբար տեղի է ունենում Ալցհեյմերի հիվանդության դեմենցիայի դեպքում:

Ընդհանուր առմամբ, անոթային դեմենցիայի ռիսկի գործոնները նույնն են, ինչ սրտային հիվանդության և ինսուլտի դեպքում: Անոթային դեմենցիայի ռիսկի գործոնները ներառում են հետևյալը:

Տարիքի բարձրացում (ծերացում). անոթային դեմենցիայի վտանգը մեծանում է, երբ մեծանում ենք: Խանգարումը հազվադեպ է հանդիպում մինչև 65 տարեկանը, և ռիսկը զգալիորեն աճում է մինչև 90 տարեկանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am