Երկրաշարժի ժամանակ ինքը թողելա իր ընտանիքն ու ինձա փրկել. Անի Պետրոսյանի անկեղծ խոստովանությունն առանց արցունքների անհնար է դիտել (տեսանյութ, լուսանկար)

Դերասանուհի Անի Պետրոսյանն, ով այդքան էլ ակտիվ չէ իր սոցիալական հարթակներում տեսանյութ է հրապարալել, որտեղ պատմել է, որ Գյումրիի ավերիչ երկրաշարժի ժամանակ իրեն փրկել է իր դասղեկը: Տեսանյութի միջոցով Անին փորձել է հասկանալ արդյոք ողջ է ընկեր Գալոյանը, ու շնորհակալություն հայտնել նրան իր այդ անձնվեր արարքի համար, քանի որ դասղեկը թողել է իր ընտանիքն ու փրկել Անիի կյանքը:

Նշենք, որ դերասանուհի Անի Պետրոսյանը մշտապես աչքի է ընկել իր անկեղծությամբ: Նա իր տարբեր շրջանների հարցազրույցներում մշտապես խոստովանել է, որ դեռ չի հանդիպել այն տղամարդուն, ում հետ կցանկանար ընտանիք կազմել:

«Կողակցի հարցում խստապահանջ չեմ, եթե իհարկե «իսկական տղամարդ» հատկանիշը խստապահանջություն չէ։ Իմ կողքին պետք է լինի տղամարդ՝ իր բոլոր տղամարդկային հատկանիշներով»,- մի առիթով ասել է Անին:
Դերասանուհու խոսքով՝ ինքը երբեք տղամարդկանց ուշադրության պակաս չի ունեցել, բայց անձնական կյանքում փոփոխություններ անել դեռ չի շտապում:
Տարիներ առաջ իր հարցազրույցներից մեկում դերասանուհին ասել է, որ շատ է սիրում երեխաներին, բայց դեռ պատրաստ չէ մայրանալ։

Մանրամասն կարդացեք ԱՅՍՏԵՂ

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*