Անահիտ Սիմոնյանը ցույց է տվել, թե ինչ տեսք ունեն իրեն ատողները (լուսանկար)

Այս օրերին Անահիտ Սիմոնյանը որդու` Արմանի հետ, իր հանգիստն է վայելում Մայամիում: Նա անդադար լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում իրենց անցկացրած հանգստից: Երգչուհին այսօր որդու հետ գնացել է կենդանաբանական այգի, որտեղից տեսանյութեր է հրապարակել:

Մի տեսանյութում նա ցույց է տվել հսկայական չափեր ունեցող ռնգեղջյուրներին ու նրանց նմանեցրել է իրեն ատողներին: Հումորային տեսանյութերը շարունակական են, սակայն ինչպես հայտնի ասացվածքում է ասվում`հումորի կեսը լուրջ է))):

Հիշեցնենք, որ օրեր առաջ հետևորդները հետաքրքրվել են, թե ինչ կասեր Անահիտը, եթե հնարավորություն լիներ վերջին անգամ հանդիպել Հայկոյին:

«Ամենամոտն իմ սրտին դու էիր…»,- պատասխանել է նա՝ հրապարակելով լուսանկար Հայկոյի երգի ներքո:

Հարցուպատասխանի շրջանակներում հետևորդները նաև հետաքրքրվել են՝ ինչ կարծիք ունի երգչուհին դաջվածքների մասին:

«Ես ունեմ դաջվածքներ, հետևաբար շատ լավ եմ վերաբերմում»,- ասաց նա:

Խոսելով որդու մասին՝ նա հրապարակել է Արմանի հետ լուսանկար, որին կից գրել է. «Գժվում եմ իր համար»:

Հետևորդների հարցին, թե արդյո՞ք Անահիտը պատրաստվում է նորից երգել նա դրական պատասխան է տվել:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*