Միայն տեսնեք`որ երկրում է նշել ծննդյան տարեդարձը Սիրուշոն

StarNews.am-ը գրում է․

Հունվարի 7-ին երգչուհի Սիրուշոյի
ծննդյան տարեդարձն է: Երգչուհին նշում է իր 36-ամյակը: Երգչուհու հրապարակումներից պարզ դարձավ, որ նա ծննդյան տարեդարձը դիմավորել է Արաբական Միացյալ Էմիրություններում:


Նա իր ինստագրամյան սթորի բաժնում լուսանկար է հրապարակել Էմիրություններից և կից գրել․

«Վերջին տարիներին այստեղ հիմնականում աշխատանքով եմ եղել և ամբողջովին այլ կողմից ճանաչել Էմիրությունները», — գրել է Սիրուշոն։

Հավելենք, որ սիրված երգչուհուն բազմաթիվ շնորհավորանքներ են հղել:

Ինչպե՞ս ազատվել միզուղիների անմիզապահությունից: Տնային մեթոդ

Նշենք, որ Սիրուշոն օրեր առաջ իր միկրոբլոգում դստեր մասնակցությամբ տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր` ինչպես են մայր և դուստր ժամանակ անցկացնում միասին:

Տեսանյութում լսվում է Սիրուշոյի փոքրիկի ուրախ ծիծաղը:

«Միայն դրական լիցքեր»,- տեսանյութին կից գրել էր երգչուհին:

Նշենք, որ Սիրուշոյի դուստրը` Զաբելը 6 ամսական է:

Հավելենք, որ Սիրուշոն դստեր ծննդից օրեր անց արդեն իսկ զբաղվում էր իր բուռն գործունեությամբ և խոստովանում, որ դժվար է անքուն գիշերներ ապրել և միաժամանակ աշխատել:

Երգչուհին հրապարակում էր լուսանկարներ, որտեղ երևում էր, որ նա չափազանց հոգնած է և ամեն հնարավոր վայրում քնում է:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*