Ինչու և ինչպես է փաստաբանը խաբել Մարջան Ավետիսյանին. Բացառիկ մանրամասներ

Starnews-ը երեկ տեղեկացրել էր, որ դերասանուհի Մարջան Ավետիսյանն իր ներկայացուցիչ փաստաբանին մեղադրում է իր գումարները յուրացնելու մեջ։

Այս գործով Մարջան Ավետիսյանի փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը մանրամասներ է հայտնել, որը ներկայացնում ենք:

«Պարզվում է՝ սահմանադրական փոփոխությունների «մասնագիտական» հանձնաժողովի անդամ, Սպարապետի ոչ բարով եղբոր` նիկոլիզմի դուստր ձեռնարկություն հանդիսացող կուսակցության անդամ, և փաստաբանի արտոնագիր ունեցող ոմն Մասիս Մելքոնյան անբարեխիղճ վերաբերմունք է դրսևորել դերասանուհի Մարջան Ավետիսյանի նկատմամբ, առերևույթ յուրացնելով նաև վերջինիս միջոցները:

Սրանք իհարկե տվյալներ են, որոնք համակողմանի ու լրիվ կպարզի նախաքննությն մարմինը (հույս ունեմ իհարկե):

Սակայն կան նաև արդեն իսկ ապացուցված հանգամանքներ, որոնք պետք է քննության առարկա դառնան համապատասխան մարմինների կողմից և Մասիս Մելքոնյանի համար առաջացնեն ոչ բարենպաստ իրավական հետևանքներ:

Օրինակ.

Մասիս Մելքոնյանը իբրև ստանձնելով Մարջան Ավետիսյանի պաշտպանությունը առաջ է քաշել փաստաբանի ծառայությունների վճարի հարց, այն դեպքում երբ ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի 19.10.2019 թվականի թիվ 1-Լ որոշմամբ հաստատված Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 3.1.3-րդ կետի համաձայն` գործն ընդունելուց հետո, եթե այն կատարվելու է վճարովի հիմունքներով, ապա իրավական օգնություն ցույց տալու պայմանագիրը պետք է կնքվի հասարակգրավոր ձեւով փաստաբանական գրասենյակի կողմից:

Նշված պայմանագիրը պետք է կնքվի ողջամիտ ժամկետում (հանձնարարությունը փաստացի ստանձնելու պահից երկու ամսվա ընթացքում), եթե գործի որոշ հանգամանքներ կամ ծառայության ծավալը ճշտելու անհրաժեշտություն կա:

Ըստ որում` վճարովի հիմունքներով փաստաբանական ծառայություն մատուցելու վերաբերյալ պայմանագրում պետք է նախատեսվի`

– հոնորարի չափը եւ վճարման կարգը.

– հանձնարարության բնույթը եւ ծավալը (ատյանը, փուլը եւ այլն) կամ այն որոշելու չափորոշիչները:

Մասիս Մելքոնյանը այսպես կոչված պաշտպանությունը ստանձնել է 27.07.2022 թվականին և մինչև օրս չկա կնքված որևէ պայմանագիր:

Հաշվի առնելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 39.1-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` դիմում եմ ՀՀ ՓՊ խորհրդին սույն հարցը քննության առարկա դարձնելու համար»:

Նշենք, որ երեկ էլ կողմերը վիճում էին ֆեյսբուքյան հարթակում:

<<Ի գիտություն փաստաբան Մասիս Մելքոնյանի հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազություն իր կողմից իմ գումարը յուրացնելու մասին>>։

Մասիս Մելքոնյանն էլ իր հերթին հետևյալ պատասխանն է տվել դերասանուհուն․

<<Դուք պատասխան կտաք ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար>>։

Դերասանուհին կրկին հակադարձել է փաստաբանին՝ ասելով, որ նա պատասխան է տալու իր գումարը խարդախությամբ յուրացնելու համար։

Նշենք, որ Մարջան Ավետիսյանը խոստացել է ավելի ուշ ներկայանալ առավել մանրամասն տեղեկությամբ։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*