Դիանա Հարությունյանն անդրադարձել է իր անձնականի վերաբերյալ սկանդալային հրապարակմանը. ԲԱՑԱՌԻԿ

Starnews-ը այսօր ներկայացրել էր բացառիկ մանրամասներ` երգչուհի Նարե Գևորգյանի նախկին և երգչուհի Դիանա Հարությունյանի ներկա սիրելիի պատմության մասին:

Պարզվում է, երգչուհի Դիանա Հարությունյանին այնքան էլ դուր չի եկել մեր հրապարակումը և նա որոշել է հեգնանքով խոսել մեր մասին:

Բանն այն է, որ նրան հարց են հղել` ինչու նա հաճախ լուսանկարներ չի հրապարակում իր ընտրյալի հետ:

Ի պատասխան`Դիանան նշել է, որ շատ գեղեցիկ լուսանկարներ կան, որոնք դեռ հրապարակվելու են հերթով.

«Երկրում էլ կարևոր իրադարձություն չի մնացել, սկանդալ են անում: Մոռացել են ինչքան անապահով ընտանիքի պիտի հրապարակեն ու անտուն մարդկանց, որ գոնե մի բանով օգտակար լինեն»,- ասել է Դիանան:

Նշենք, որ starnews-ը ավելի վաղ գրել էր.

Տարիներ առաջ հայտնի էր, որ երգչուհի Նարե Գևորգյանն ու իր պրոդյուսերը`Արման Պետրոսյանը, սիրավեպ ունեն: Սկզբնական շրջանում զույգը փորձում էր գաղտնի պահել իրականությունը, սակայն կարճ ժամանակ անց, նրանց այլևս չհաջողվեց թաքցնել այն, որ միմյանց աշխատանքից բացի նաև այլ բան է կապում:

Կարճ ժամանակ անց արդեն Նարեն իր իսկ հարցազրույցներում խոստովանում էր, որ նրանք միասին են`նշելով, որ իրենց միացնում է նաև անսահման սերը հայրենիքի նկատմամբ:

«Նա ինձ շատ է օգնում, աշխատանքի 90 տոկոսն անում է, եւ ինձ մնում է միայն բարձրանալ բեմ ու երգել: Մեզ առաջինը կապում է հայրենասիրությունը, ուստի երգերի ընտրության հարցում եւս երբեք խնդիրներ չեն առաջացել, ունենք նույն երաժշտական ճաշակն ու մտածում ենք նույն կերպ, տարաձայնություններ չենք ունենում: Չնայած նրան, որ որպես պրոդյուսեր, շատ-շատ պահանջկոտ է ու խիստ, հեշտ է իր հետ աշխատել»,-հարցազրույցներից մեկում մեկ անգամ նշել է Նարեն:

Սակայն որոշ ժամանակ անց նկատելի դարձավ, որ Արմանը և Նարեն այլևս միասին չեն աշխատում, այսինքն`բաժանվել են:

Պրոդյուսեր Արմանը, սակայն, շարունակեց պահել աշխատանք+անձնական կյանք հարաբերությունը մեկ այլ երգչուհու`Դիանա Հարությունյանի հետ:

Այժմ զույգը ի լուր աշխարհի հայտարարում է, որ միասին է և, ինչու չէ նաև, մեկը մյուսին գովերգում է` պատեհ- անպատեհ պահերին:

Օրերս Արմանի ծննդյան տարեդարձն էր: Ստորև ներկայացնում ենք նրա սիրելիի սիրո խոստովանությունը:

Չգիտենք, թե որքան կտևի այս հարաբերությունը, սակայն խոստանում ենք մոտ օրերս այլ բացառիկ մանրամասներ հաղորդել աստղային այս պատերազմից:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*