Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

sotskiy.am-ը գրում է. Տղամարդն ուրոլոգիական առաջին զննումն անցնում է կյանքի առաջին ամիսներին, երբ մանկաբույժը զննում է իրականացնում՝ ամորձապարկի զարգացման պաթոլոգիաները բացառելու նպատակով։ Այնուհետև 12-16 տարեկան հասակում՝ սեռական հատունացման ժամանակ, հարկավոր է այցելել ուրոլոգի՝ պրոֆիլակտիկ ստուգման նպատակով և շարունակել
այցերը 3 տարին մեկ։

Ամենից հաճախ տղամարդիկ դիմում են ուրոլոգի՝ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, շագանակագեղձի
ադենոմայի և այլ քրոնիկ հիվանդությունների գանգատների դեպքում (դժվարամիզություն, ցավ, անհարմարության զգացողություն, քոր, այտուց…):

Շագանակագեղձի ադենոման հիմնականում առաջանում է տղամարդու ծերացման հետևանքով: Մինչև 40 տարեկանը շագանակագեղձի ադենոման հազվադեպ է գրանցվում, 60 տարեկանին մոտ հասակում գրանցվում է շատերի մոտ, իսկ 80 տարեկանում՝ տղամարդկանց մեծ մասի մոտ։

Հաճախ 80 տարեկան հասակում ունենալով շագանակագեղձի ադենոմա՝ տղամարդը կարող է չունենալ գանգատներ և չկասկածել ադենոմայի մասին, քանի որ այն կարող է շատ փոքր լինել և չազդել կյանքի որակի վրա։
Բոլոր դեպքերում շագանակագեղձի ադենոման դատավճիռ չէ: Պարզապես պետք է մնալ բժշկի վերահսկողության տակ, հետևել դրա
աճին և անհրաժեշտության դեպքում քայլեր ձեռնարկել։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am