Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կենտրոնական պաշտպան Գեորգի Հարությունյանը նշել է ազգային թիմի ներկայիս լավագույն խաղացողի անունը։
«Իհարկե, շփվում եմ Հայաստանի հավաքականի թիմակիցներիս հետ, որոնք նույնպես խաղում են ՌՊԼ-ում։ Երբ մենք գնում ենք ազգային հավաքականի ճամբար, միշտ շատ ժամանակ ենք անցկացնում միասին, շփվում, պատմում, թե ինչպես են բոլորի գործերը ակումբներում: Մենք խոսում ենք տարբեր բաների մասին:
Ո՞վ է Հայաստանի ներկայիս հավաքականի լավագույն խաղացողը. Իհարկե, Էդուարդ Սպերցյանը»,- ասել է Հարությունյանը Legalbet-ի հետ զրույցում։
Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ 24-ամյա խաղացողը ազգային հավաքականի կազմում անցկացրած 29 խաղում դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը Սպերցյանին տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։
Աղբյուր ArmSport.am