«Ես չեմ կարող կեղծել պատմությունը»․ Կիկաբիձեն մերժել էր Ալիևի՝ մեծ հոնորարով առաջարկը

Ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրել ենք, 85 տարեկանում մահացել է խորհրդային եւ վրացի երգիչ, դերասան ու ռեժիսոր Վախթանգ Կիկաբիձեն:

Հայտնի է, որ Կիկաբիձեն շատ մտերիմ հարաբերություններ է ունեցել հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի (Ֆրունզիկի) ու առհասարակ հայերի հետ: Կիկաբիձեն անկեղծացել էր, որ ինքը, թեպետ, քաղաքականությամբ չի զբաղվում, սակայն առիթ է ունեցել խոսելու Լեռնային Ղարաբաղի մասին: Մասնավորապես ինչպես պատմում է Կիկաբիձեի վաղեմի ընկեր, դերասան՝ Սերգո Պետրոսյանը, ով երկար տարիներ ապրում է Թբիլիսիում,

Կիկաբիձեն՝ Բաքվում հյուրընկակության ժամանակ զրույց է ունեցել նախագահ Ալիևի հետ: Երբ Բաքվի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում, Կիկաբիձեն իր հյուրերի հետ ընթրելիս է եղել, սրահ են ժամանել կառավարության անդամներ, որոնց թվում նաև նախագահը:

Չմանրամասնելով զրույցի ողջ բնույթը, Սերգոն պատմել է, որ Կիկաբիձեն հարգալից կերպով մերժել է Ալիևի այն խնդրանքը, որով հայտնի դերասանը պետք է նկարահանվեր մի պատմական ֆիլմում, որտեղ պետք է խաղար բռնագաղթվածի դեր ու ստանար շատ մեծ հոնորար:

Մի կերպար, ըստ որի Կիկաբիձեն ադրբեջանցի է, ում իբրև թե տեղահան են հանել Արցախից։ Կիկաբիձեն մերժել է առաջարկը՝ ասելով, որ ինքը պատմությունից քաջատեղյակ է ու համարում է, որ չի կարելի այն կեղծել: Այսքանը ասելով, մեծ դերասանը քիչ անց լքել է ռեստորանը՝ խնդրելով իրեն տեղափոխել հյուրանոց:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*