«Շենգավիթ» ԲԿ-ում 5 կգ քաշով և 55 սմ հասակով փոքրիկ է ծնվել` գեղեցկուհի Մարիան

«Շենգավիթ» ԲԿ-ում բնական ճանապարհով 5 կգ քաշով և 55 սմ հասակով փոքրիկ է ծնվել`գեղեցկուհի Մարիան: Հայտնում են «Շենգավիթ» ԲԿ-ից:

«Մարիայի ծնունդը վստահվել է մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանին:

Չնայած երեխայի մեծ քաշին` հղիության ընթացքում մայրիկը խնդիրներ չի ունեցել։ Ծննդալուծումը ընթացել է հարթ և առանց բարդությունների:

Մարիան երիտասարդ ընտանիքի երկրորդ բալիկն է: Երեխան ու մայրիկն արդեն տանն են և իրենց հրաշալի են զգում:
Հ.գ. Լուսանկարները հրապարակված են ծնողի թույլտվությամբ»,- հայտնում են ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am