
Մհեր Բաղդասարյանն այս օրերին Հայաստանում է։ Նա իր Տետ ա Տետ հաղորդման նկարահանումներն անցկացնում է հայրենիքում և այս անգամ հյուրընկալել է դերասանուհի, բլոգեր Լիանա Վանոյանին։
Մհերը նշեց, որ Լիանան իր կերպարներում կարողանում է այնպիսի խնդիրներ բարձրաձայնել, որոնք մեր հասարակության խնդիրներն են:
Մհերը հետաքրքրվեց` ինչպես են ընտրվում թեմաները:
Լիանան, պատասխանելով հարցին, իր զրույցում անդրադարձավ մեր օրերի հայ իրականությանը`նշելով, որ իրոք սարսափելի վիճակ է:
«Մենք ապրում ենք խնդիրների մեջ, խնդիրներն այնքան շատ են, որ խտության մեջ կարող ես մոլորվել:
Ինձ համար իմ յուրաքանչյուր կերտած կերպար պիտի օգուտ տա, այլապես ինձ պետք չի:Հերթական ծիծաղելու համար չի…
Оставить комментарий