Մեկնարկում է «Քաղաքապետը» մոնոներկայացման նոր խաղաշրջանը

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Սիրելի հայրենակիցներ, 2022 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կայացավ «Քաղաքապետը» մոնոներկայացման պրեմիերան:

Բոլոր ներկայացումներն անցան լեցուն դահլիճներում ու ջերմ մթնոլորտում, ինչի համար շնորհակալ եմ երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին:

Ուզում եմ տեղեկացնել, որ փետրվարի 6-ին և 7-ին Սունդուկյանի անվան թատրոնում սկսում ենք նոր խաղաշրջանը»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*