«Նկարահանման ենք»․ Մարիամ Ալեքսանյանը նոր նախագծի նկարահանումներից հրապարակում է արել. Ֆոտո

«Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը կադրեր է հրապարակել նկարահանման հրապարակից․ դերասանուհին նոր նախագծի է մասնակցում։

Դերասանուհու սոցիալական ցանցի էջի Stories բաժնում հրապարակված կադրում են նաեւ դերասան Դավիթ Հակոբյանը, դերասանուհի Ժաննա Վելիցյանը եւ փոքրիկ դերասան Հարություն Խաչատրյանը։

«Նկարահանման ենք», — հրապարակում կարճ մակագրել է դերասանուհին։

Ավելի վաղ դերասանուհին բնական կերպարում լուսանկար էր հրապարակել։ «Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում դերասանուհու մազերն արձակված էին, առանց շպարի էր։ «Ինձ կոմֆորտ է սիրտս բաց պահել: Հա՛ իմ սիրտը նախատեսված չէ փակված լինելու կամ վանդակում պահելու համար: Ու ինչքան էլ թափանցիկ լինի այն ապակուց չէ ,որ կարող է ճաքել ու փշրվել առանց վերականգնման: Հակառակը իմ սիրտն ապացուցել է,որ իմ ամենաուժեղ մասնիկը հենց ինքն է», — հրապարակմանը կից գրել է դերասանուհին։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*