Կապշեք, երբ տեսնեք` ինչ մեկնաբանություն է արել Անի Խաչիկյանի մայրը դստեր համարձակ ֆոտոշարքին

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Անի Խաչիկյանն իր միկրոբլոգում հրապարակել է` ինչպես ինքն է նշում` ամառային շորերով լուսանկար, ու դրան հաջորդել են հետևորդների բազմաթիվ նամակագրությունները ինչը բարկացրել է դերասանուհուն այն աստիճան, որ վերջինս հրապարակել է դրանք:

Հավելենք, որ դերասանուհի Անի Խաչիկյանն այն հայտնիներից է, ով շատ քիչ է անձնականի մասին հրապարակումներ անում և գրեթե չի արձագանքում այն հրապարակումներին, որոնք տարբեր լրատվականներ իր մասին են անում:

Հավելենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ համացանցում քննարկվում է Հայկո Հովհաննիսյանի և Անի Խաչիկյանի հավանական սիրավեպը։ Օրեր առաջ Հայկն ինստագրամյան իր էջում կադրեր էր հրապարակել, որոնցում ռոմանտիկ անակնկալ է անում՝ լուսամուտից ծաղիկներ նվիրելով: Տեսանյութի վերջում պարզ է դառնում, որ անակնկալը նախատեսված էր Անի Խաչիկյանի համար: Թերևս, այս կադրերն արվել են նոր նախագծի շրջանակներում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում հայտնվել էին նրանց մասնակցությամբ ռոմանտիկ կադրեր: Տեսանյութում նրանք ռոմանտիկ զույգի տպավորություն են թողնում, ովքեր օդապարիկում վայելում են շամպայնը:

Թերեւս, այս ձեւով նրանք փորձում են հետաքրքրություն մեծացնել իրենց նկատմամբ:

Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ Անի Խաչիկյանն ամուսնալուծված է: Նրա նախկին ամուսինը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի որդին՝ լուսանկարիչ, ռեժիսոր Հայկ Բարսեղյանն էր: Անին եւ Հայկը որդի ունեն:

Ըստ դերասանուհու՝ իրենց հաջողվել է բարեկամաբար բաժանվել, չնայած՝ չեն սիրում խոսել բաժանման մասին:

Ի դեպ, ամուսնալուծության մասին Անին խոսել էր Liferoom հաղորդման շրջանակներում:

«Մեր հասարակությունը բաժանված կնոջը կա՛մ խղճում է, կա՛մ եթե դու ասում ես՝ չէ, ես լավ եմ, երջանիկ եմ, ասում են՝ հը՜մ, ուրեմն հաստատ տակը մի բան կա»,-ասել է դերասանուհին: «Տարբեր նամակներից կամ անմիջական շփումներից ելնելով՝ հասկացել եմ, որ մարդիկ հիմնականում խղճում են ինձ: Չգիտես՝ ինչ ասես այդ մարդկանց:

Մի՛ խղճացեք ինձ, ուղղակի ընդունեք, որ ես բաժանված եմ, պետք չէ ինձ խղճալ: Չեմ կարող բացատրել, թե ինչքան անհարգալից ու վատ արձագանք է դա»,- անկեղծացել է Անին:

Հավելենք, որ Անին բավական ակտիվ է համացանցում: Վերջերս նա ինստագրամյան իր էջում հարց ու պատասխաներ էր կազմակերպել:Դրա շրջանակներում դերասանուհուն ամուսնության առաջարկություն էին արել: Նա հումորով էր արձագանքել դրանց. «Էն ամուսնությունների վերաբերյալ կարող եք հերթագրվել, Ձեզ կկանչեն հարցազրույցի»,-կատակել էր Անին:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*