Հայաստանը՝ աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում

Վերջին 5 տարիների ընթացքում՝ 2019-2023 թվականներին, Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշում 11-րդ հորիզոնականից բարձրացել է 7-րդ հորիզոնական։ Ըստ numbeo.com ռեսուրսի՝ ՀՀ–ում հանցավորության ինդեքսը 22 է, իսկ անվտանգության ինդեքսը՝ 78:

Աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշային ցանկի առաջին երկու հորիզոնականները զբաղեցնում են Կատարը (14,8 և 85,2) և Արաբական Միացյալ Էմիրությունները (15,1 և 84,9):

Տարածաշրջանի երկրների շարքում անվտանգության մակարդակով Հայաստանին հաջորդում են Վրաստանը (18-րդ հորիզոնական), Ադրբեջանը (33-րդ հորիզոնական) և Թուրքիան (51-րդ հորիզոնական):

Իրանն աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշում 90-րդ տեղում է։ Ի դեպ, ԱՄՆ-ն Իրանից առաջ է ընդամենը երկու հորիզոնականով՝ 88-րդ հորիզոնական։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*