Աղջկաս հարսանիքից հետո սպասում էի, որ կարմիր խնձորը բերեն, տեսա չեն գալիս…

Ես աղջկաս շատ փակ եմ պահել, թույլ չեմ տվել ոչ մեկի հետ շփվի: Որ եկան ուզելու, տեսա լավ մարդիկ են տվեցի: Մինչև մատանի չդրեցին, չթողեցի էդ տղու հետ հանդիպեր:

Հարևանի, բարեկամի տեր եմ, ինչի ավել-պակաս խոսան, ասեն Սիլվայի աղջիկը տղու հետ ման ա գալիս: Հարսանիք արեցինք, ճոխ, տեղը-տեղին, որ հանկարծ խնամիս բերան չբացի ասի ինչ որ բան էն չէր:

Հարսանիքից հետո մյուս օրը սպասում էի, որ կարմիր խնձորը բերեն: Տեգորս կնիկն էլ վրա- վրա զանգում էր, հարցնում էր ձեն-ձուկ չկա: Վերջը ես զանգեցի աղջկաս կիսուրին:

Հարցրի, բա ոնց որ կարմիր խնձոր չեն բերում, ասեց. Ի՞նչ ձևերի հետևից ես ընկել, հիմա ո՞ր թիվն ա, նախնադարյան բաներ ա: Շշմած մնացի, բա հիմա իմ հարևաններին, բարեկամնրին ի՞նչ ասեմ։

Ինչ ասես կխոսան մեր հետևից, կասեն ուրեմն մի բան էն չի: Սիլվան էդ կնիկը չի, որ իրա հետևից բամբասեն: Որոշեցի աղջկաս հետ խոսամ: Ինքն էլ ասեց, որ ամեն ինչ նորմալա, առավոտ կիսուրն իրան ոսկի մատանի ա տվել, ճակատն էլ պաչելա: Դե արի, հիմա իմ կողմի ժողովրդին բան հասկացրու: Մարդս էլ մի կողմից ա ներվերս ուտում:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*