
Արգենտինայում 12-ամյա աղջիկ Միլագրոս Սոտոն մահացել է TikTok սոցիալական ցանցում տեսած վտանգավոր «չելենջի» պատճառով։
Այս մասին հայտնում է El Litoral թերթը։
Հրատարակության տվյալներով՝ աղջիկը որոշել է տանը կրկնել TikTok -ում հայտնի «չելենջը», որի մասնակիցները միտումնավոր իրենց խեղդամահ են անում։ Արդյունքում Սոտոն կորցրել է գիտակցությունը։
Նրա դին հայտնաբերել են հարազատները, ովքեր շտապօգնություն են Ժամանել են բուժաշխատողները և արձանագրել աղջկա մահը։
Սոտոյի ընտանիքը կարծում է, որ ծանոթներն են համոզել երեխային մասնակցել «չելենջին»։
Ներկայումս ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։
Оставить комментарий