Հայ հայտնիների անհոգ հրապարակումները`աղետալի հրդեհից և 15 զոհերից հետո. ԱՄՈԹ

Տեղեկացրել ենք որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Այս առիթով հայ հայտնիներից շատերն անդրադարձել են ողբերբական դեպքին և հայտել իրենց ցավակցություն, սակայն իհարկե կան հայտնիներ որոնք իրենց սոցիալական ակտիվությունը պահում են չնայած ամեն ինչի։

Starnews-ը առանձնացրել է այդ հայ հայտնիներին։

1. Մաշ Իսրայելյանն իր ինստագրամյան էջում հոլովակ է հրապարակել ու պատմել իր հետևորդներին՝ ինչպես է կարողացել պահել իր քաշը հղիության ընթացքում և դրանից հետո։

Ինչպես երևում է երգչուհին ուրախ գովազդային այս հոլովակի համար ավելի հարմար օր չէր կարող ընտրել։

2. Այն, որ Լիա Զախարյանը երբեք սոցիալական կամ քաղաքական հրապարակումներ չի անում, գաղտիք չէ, սակայն տպավորություն է, որ դերասանուհին Հայաստանում չի ապրում և տեղի ունեցող իրադարձություններից հեռու է։

Լիան հենց այսօր որոշել է պատասխանել իր հետևորդների հարցերին՝ հրապարակելով իր գեղեցիկ լուսանկարներից մի քանիսը։

3. Ամուսնությունից հետո Թուրքիայում բնակություն հաստատած Մարիամ Մելիքյանը միշտ աչքի է ընկնում իր ինստագրամյան ակտիվությամբ և իհարկե երբեք դրանց մեջ չկա որևէ հայամետ գրառում կամ խոսք։

Այսօր դերասանուհին իր երաժշտական կարողություններն է ցուցադրել՝ մեքենայի մեջ, անհոգ նա լսում էր երաժշտություն և երգում զուգահեռ։

4. Արդեն հստակ է այն, որ Բեն Ավետիսյանն ու նրա կինը՝ Դիանան հիմնական բնակություն են հաստատել ԱՄՆ-ում։ Զույգը շատ ակտիվ հրապարակումներ է անում իրենց դստեր մասնակցությամբ, այսօր ևս ոչ մի հրապարակում ՀՀ-ում տեղի ունեցած ողբերգության մասին։

5. Չնայած այն հանգամանքին, որ Մարինկա Խաչատրյանը կիսվել էր մահացած տղաների լուսանկարով, դերասանուհին նաև ցույց է տվել՝ ինչպես է անցկացրել օրը, Մարինկան մի քանի լուսանկար է հրապարակել հայտնելով, որ Հայրեվանք է այցելել ընկերների հետ։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*