Կանայք թող լուռ մնան եկեղեցում»

Պօղոս առաքեալը կորնթացիներին ուղղուած իր առաջին նամակում գրում է. «Ինչպէս որ է Աստծու բոլոր եկեղեցիներում, կանայք թող լուռ մնան եկեղեցում, որովհետեւ թոյլատրուած չէ նրանց խօսել, այլ՝ հնազանդ լինել, ինչպէս օրէնքն էլ ասում է։ Իսկ եթէ ուզենան մի բան սովորել, տանը թող իրենց մարդկանց հարցնեն. քանզի կին արարածի համար անպատեհ է խօսել եկեղեցում» (Ա. Կորն. 14, 34-35): Այս նոյն գլխում, բայց մի քիչ աւելի վեր, Պօղոս առաքեալը ցոյց է տալիս, թէ ի՛նչ է հասկանում, երբ ասում է, թէ կանայք «թող լուռ մնան եկեղեցում»: Նա խորհուրդ էր տալիս բոլոր նրանց, ովքեր ունէին Սուրբ Հոգու պարգեւները, որ սխալ չօգտագործեն՝ ասելով.

«Եթէ չլինի մէկը, որ թարգմանի, թող լուռ մնան եկեղեցում» (Ա. Կորն. 14, 28): Ուրեմն «լուռ մնալ»-ը 28-րդ ու 34-րդ համարներում նշանակում է նոյն բանը, այսինքն՝ արգելւում է բարձրաձայն խօսել եկեղեցում: Իսկ «թող լուռ մնան եկեղեցում, որովհետեւ թոյլատրուած չէ նրանց խօսել» (Ա. Կորն. 14, 34) գաղափարը կարող էր առաջանալ Եդեմի պարտէզում տեղի ունեցած այն իրողութիւնից, երբ Եւան խաբուեց ու գայթակղեց Ադամին, եւ երկուսն էլ ամօթով մնացին:
Կորնթոսի եկեղեցուն ուղղուած իր առաջին նամակում Պօղոս առաքեալն անընդհատ մատնանշում է նրանց սխալներն ու մոլորութիւնները: Նա ցոյց է տալիս ամուսնութեան վերաբերեալ ողջ համայնքի խառնաշփոթ ըմբռնումը եւ եկեղեցու ծառայութեան ընթացքում ոչ պատշաճ վարքը: Եկեղեցում շատերը միանգամից մարգարէանում էին՝ աղմուկ բարձրացնելով ու միմեանց ընդհատելով: Նոյնը վերաբերում էր նաեւ կանանց: Նախքան քրիստոնէական Եկեղեցու գոյութիւնը հրէական պաշտամունքի ընթացքում կանայք գտնւում էին վերջին շարքերում ու քանի որ նրանք հեռու էին գտնւում կամ էլ ընհանրապէս չէին երեւում, ծառայութեան ժամանակ սկսում էին խօսել միմեանց հետ կամ էլ իրենց հարցումները բարձրաձայն ուղղում իրենց ամուսիններին: Իսկ այժմ առաջին անգամ քրիստոնէական եկեղեցում կանայք սկսեցին տղամարդկանց հետ հաւասարապէս երկրպագել: Ուրեմն, «լուռ մնալ»-ը (յունարէն՝ σιγάτωσαν), ամենայն հաւանականութեամբ վերաբերում էր այն կանանց, որոնք ծառայութեան ընթացքում աղմկում էին եկեղեցում: Այս պատճառով Պօղոս առաքեալը չէր ուզում, որ նրանք եկեղեցում խանգարեն ծառայութեան եւ ուսուցման գործընթացը:
Աւելի հաւանական է, որ առաքեալի խօսքն (Ա. Կորն. 14, 33-35) այն մասին է, որ ամուսնացած կանայք բարձրաձայն չխօսեն ծառայութեան ժամանակ եւ հետեւաբար, այդկերպ խառնաշփոթ չստեղծեն եկեղեցում: Սակայն սա ոչ մի կերպ չի նշանակում, թէ կանանց արգելւում էր մասնակցել արարողութիւններին: Այս հատուածում Պօղոս առաքեալը շարունակում է իր սկսած Ա. Կորն. 11-րդ գլխի ուսուցումն ամուսնու՝ իր կնոջ նկատմամբ իշխանութեան մասին: Եթէ կինն ընդհանրապէս պէտք է հնազանդ լինի իր ամուսնուն, ապա նա այդ հնազանդութիւնը պէտք չէ խախտի եկեղեցում երկրպագութեան ընթացքում՝ որպէս մարգարէուհի կամ ուսուցչուհի, որովհետեւ նման վարքը կարող է վկայել ամուսնուն գլխաւորելու իր մտադրութեան մասին:
անպատեհ է խօսել եկեղեցում»: Սա հաստատւում է նախ Աստծու օրէնքով եւ յետոյ համընդհանուր մարդկային դատողութեամբ ու սովորոյթով, ինչպէս նա արեց այն ժամանակ, երբ խօսում էր նրանց հետ մազերի մասին, կամ էլ ասում էր. «Եւ բնութիւնն իսկ չի՞ ուսուցանում ձեզ» (Ա. Կորն. 11, 14)։ Եւ ամենուր կարելի է տեսնել նրա խօսքի պատկերը, երբ սաստում է ոչ միայն աստուածային սուրբ գրութիւններով, այլեւ յայտնի սովորութիւններով»։

Կանանց լուռ մնալու այս պատուիրանի մասին Պօղոս առաքեալը Տիմոթէոսին ուղղուած իր առաջին նամակում գրում է, որը ինչպէս կարելի է ենթադրել, եկեղեցու հետ ենթարկւում էր ճնշմանը դրսից՝ ազատամիտ կանանց կողմից: Շատ հաւանական է, թէ որոշ կանայք պահանջում էին, որ նրանք նոյնպէս հնարաւորութիւն ունենան ուսուցանել եկեղեցում: Այս բանին Տիմոթէոսը պատասխանում էր՝ վկայակոչելով Պօղոսին խօսքը, թէ դա խստիւ արգելւում է: Նամակի 2-րդ գլխում մենք տեսնում ենք այն պատճառը, որ Պօղոս առաքեալը հրահանգում է կանանց լուռ մնալ եկեղեցում, եւ այդ պատճառը պէտք է փնտռել Եդեմի պարտէզում. «Կին արարածը թող ուսանի լռութեամբ, կատարեալ հնազանդութեամբ։ Եւ ես թոյլ չեմ տալիս, որ կին արարածը ուսուցանի կամ էլ խօսքով իշխի տղամարդու վրայ, այլ թող լուռ մնայ. որովհետեւ նախ Ադամն ստեղծուեց եւ ապա՝ Եւան։ Եւ Ադա՛մը չխաբուեց, այլ կի՛նը խաբուեց եւ յանցանք գործեց» (Ա. Տիմ. 2, 11-14): Հետեւաբար, եթէ կինը լուռ չէ եկեղեցում, ապա դա անպատեհ է եւ Եդեմի մէջ տեղի ունեցած պատուիրանազանցութեան նոյն ամօթն է։

Աղբյուրը` surbzorvor.am

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am