Իմաստուն և խելացի կանանց տարբերությունները. ներկայացնում ենք դրանցից 8-ը

8 տարբերություն իմաստուն կնոջ և խելացի կնոջ միջև։

Խելացի լինելը հրաշալի է: Բայց ավելի լավ է իմաստուն լինել…

Հնարավոր չէ վստահել մի մարդու, ով միշտ ճիշտ է, քանի որ սեփական ճշմարտացիությունը նրա համար ամենից կարևորն է: Եվ եթե ճիշտ մնալու համար խելացի կինը պետք է բաց թողնի տղամարդուն, նա դա կանի:

Հնարավոր չէ թուլանալ խելացի կնոջ կողքին. նա մատնացույց կանի ցանկացած սխալ, նույնիսկ, եթե սխալն աննշան լինի: Իսկ տղամարդը, արտաքին աշխարհում բախվելով բազմաթիվ խնդիրների, իր սիրելի կնոջ կողքին ցանկանում է հանգստանալ:

Ձեզ ենք ներկայացնում 8 տարբերություն իմաստուն կնոջ և խելացի կնոջ միջև:

1. Խելացի կինը, հայտնաբերելով ամուսնու սխալը, կհիշեցնի նրան, որ այդ մասին զգուշացրել էր: Իմաստուն կինը կաջակցի, երբեմն կձևացնի, թե ոչինչ չի նկատել:

2. Ճգնաժամային իրավիճակում հայտնված խելացի կինը կստանձնի ղեկը և կսովորեցնի իր ամուսնուն ճիշտ ապրել:
Իմաստուն կինը շատ նրբանկատորեն ցույց կտա նրան ուղղությունը և կաջակցի այնտեղ «հասնելու» ճանապարհին:

3. Խելացի կինը երեխաներին մաթեմատիկա կսովորեցնի՝ անկախ ամեն ինչից։
Իմաստունը յուրաքանչյուրի մեջ անհատականություն կտեսնի:

4. Խելացի կինն աշխատավայրում կփորձի բոլորից լավը լինել:
Իմաստուն կինը թիմում կստեղծի սիրո և ջերմության մթնոլորտ:

5. Խելացի կինը խառնվելու է իր չափահաս երեխաների կյանքին:
Իմաստուն կինը թույլ կտա երեխաներին ցանկացած իրավիճակում ձեռք բերել փորձառություն:

6. Խելացի կինը կպայքարի իր սկեսուրի ազդեցության դեմ, կպաշտպանի իր անկախությունը ծնողներից և կվիճի նրանց հետ՝ իրեն ուղղված խորհուրդների պատճառով:
Իմաստուն կինը կսովորի ժպտալ, լուռ լսել և հարգել:

7. Խելացի կինը ցանկանում է փոխել ամբողջ աշխարհը, վերափոխել շրջապատի բոլոր մարդկանց:
Իմաստուն կինը կսկսի ինքը փոխվել, և ուրիշներին կընդունի այնպիսին, ինչպիսին նրանք կան:

8. Խելացի կինը կարծում է, որ երջանիկ է նա, ով ճիշտ է:
Իմաստուն կինը գիտի, որ ճիշտ է նա, ով երջանիկ է:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*