Խառը մենամարտերի (MMA) մարզիկ Սպարտակ Միքայելյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված IMMAF MMA աշխարհի առաջնության երիտասարդների պայքարում ոսկե մեդալ է նվաճել 74,8 կգ քաշայինների շարքում:
Հայաստանի ներկայացուցիչը հաղթող է ճանաչվել՝ առավելության հասնելով բոլոր 4 մենամարտերում: Եվս մեկ մենամարտում հաղթանակը շնորհվել է Միքայելյանին, քանի որ նրա մրցակիցը հրաժարվել է ռինգ դուրս գալ:
Խառը մենամարտերի երիտասարդների (18֊20) և մեծահասակների (18+) աշխարհի առաջնությունում Հայաստանն ունեցել է 9 ներկայացուցիչ:
Աշխարհի առաջնությանն ավելի քան 60 երկրի ներկայացուցիչներ են մասնակցել: