Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը՝ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներ

 Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիյից, 7-րդ խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է սերբ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչը, ով ունի 6.5 միավոր:

Հայ շախմատիստներից առաջատարների շարքում են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը, ովքեր ունեն 5.5 միավոր և կիսում են 2-14-րդ հորիզոնականները:

Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Էմին Օհանյանը ունեն 5 միավոր։

facebook sharing button
messenger sharing button
twitter sharing button
telegram sharing button
skype sharing button
pinterest sharing button
sharethis sharing button
Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am