«Երանի չէ՞ր՝ ես իմ Հրաչուկին շատ տարիներ առաջ գտած լինեի, հազար երանի կտայի»,- խոսելով կնոջ մասին՝ անկեղծացել է դերասան Ալբերտ Սաֆարյանը…տեսանյութ

bravo.am-ը գրում է. «Երանի չէ՞ր՝ ես իմ Հրաչուկին շատ տարիներ առաջ գտած լինեի, հազար երանի կտայի»,- խոսելով կնոջ մասին՝ անկեղծացել է դերասան Ալբերտ Սաֆարյանը «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակում։

Երկու տարի է՝ ամուսնացել են։ Դերասանն ասում է՝ երբեք չի ցանկացել կին ունենալ միայն նրա համար, որ իր համար պարզապես լվացք աներ ու ճաշ եփեր, եւ հիմա երջանիկ է իր ընտրությամբ ու գտած սիրով։

Ալբերտ Սաֆարյանը ծնվել է Թբիլիսիում ու կյանքի շուրջ երեք տասնամյակն այնտեղ է անցկացրել։ Շատ կուզեր վերապրել թբիլիսյան այդ տարիները․«Պատճառը պարզ է՝ ապրում էի ծնողներիս հետ։ Նրանք վաղուց չկան։ Կարոտը խեղդում է: Երբ սկսում եմ հիշել, ուզում եմ դառնալ փոքրիկ երեխա, գնալ փաթաթվել նրանց։ Երանի այն ժամանակ այսօրվա պես հասկանայի նրանց կարեւորությունը»։

Նրան երիտասարդ տարիքում Թբիլիսիից Երեւան է բերել Սունդուկյանի անվան թատրոնը։ Տեղափոխվելուց շատ չանցած, սակայն, կորցրել է հորը, իսկ մի քանի տարի անց՝ նաեւ մորը. «Հայրս մայրիկիս ասել է՝ «Ես այսքան տարի ապրել եմ՝ մտածելով, որ իմ տղան «աշխարհի վերջն» է ինձ համար։ Էլի ինքն է, բայց ամենակարեւոր մարդն այս կյանքում ինձ համար եղար դու»»,- արցունքները սրբելով՝ պատմել է նա։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am