Արցախում մատակարարված համային ու հոտային խնդիրներ ունեցող բրինձը հետ է կանչվել շուկայից

Ինչպես երեկ հայտարարվել էր, որ հանրության կողմից ստացված բողոքների և ԱՀ Պետական եկամուտների, Պետական տեսչությունների կառավարման կոմիտեների և Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ 2023 թվականի հունվարի 20-ից ԱՀ պետպահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված երեք տեսակ բրնձից մեկ տեսակը ունեցել է համային և հոտային խնդիրներ:

Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեբ:

Հայտարարությունում նաեւ նշվում է. «Պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից պահեստներում առկա մնացորդը առանձնացվել է, կատարվել նմուշառում և ուղարկվել սննդամթերքի հետազոտությունների լաբորատորիա, հայտնում ենք, որ նմուշառված բրնձի բոլոր տեսակները ֆիզիկոքիմիական ցուցանիշները` խոնավություն և թթվայնություն համապատասխանում են սահմանված նորմերին,

իսկ այն տեսակը, որը համային հոտային ցուցանիշները չի համապատասխանում, արդեն հունվարի 20-ի երեկոյան արգելված է պահեստներից մատակարարել խանութներին, իսկ խանութներում առկա մնացորդը հետ է կանչված շուկայից։

Հարգելի հայրենակիցներ հայտնում ենք, որ ներկա պահին խանութներում առկա վաճառվող բրինձը թույլատրված է ազատ վաճառքի»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*