Մենչ ջան, գիտե՞ս երկրումդ ինչ է կատարվում, թե՞ ԱՄՆ-ում տաք-տաք նստել ու 16 տարեկանին վայել հումորներ ես միայն անում

Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհն ու հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահն անտարբեր չէր թողել շատ ու շատ մարդկանց:

Այս առիթով հայ հայտնիներից շատերն էին անդրադարձել ողբերգական դեպքին և հայտել իրենց ցավակցությունը, սակայն իհարկե կային նաև այնպիսի հայտնիներ, որոնք իրենց սոցիալական ակտիվությունը պահում էին` չնայած ամեն ինչի, զվարճալի և երջանիկ սթորիներ հրապարակում:

Starnews-ը առանձնացրել էր այդ հայ հայտնիներին և մեկ-երկու խոսքով փորձել սթափեցնել:

Այս անգամ խոսենք ԱՄՆ-ում բնակություն հաստատած պրոդյուսեր Մենչի մասին: Բանն այն է, որ տարիքն առած, և հնարավոր է շատ շուտով`մոտակա տարիներին, պապիկի կարգավիճակում հայտնվող Մենչը որոշել է այնպիսի հումոր անել, որը 16-ամյա երիտասարդներն են անում:

Մենչ ջան, նախ` սա քեզ հարմար հումոր չէ, երկրորդ` եթե չգիտես, ապա պատմենք ընդամենը օրեր առաջ տեղի ունեցած ողբերգության և ամսից ավել շրջափակված Արցախի մասին: Կարծում ենք`ամենաճիշտ ժամանակը չէր այս տեսակ հումորների:

Հումորային տեսանյութը`ստորև

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Armen Petrosyan (@mench.petrosyan)

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*