
Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայ կաթոլիկ եկեղեցում հրդեհ է բռնկվել. կա երկու զոհ, այս մասին հայտնում է EurAsia Daily-ին:
Դեպքի վայր են ժամանել Ստամբուլի Բեյօղլու շրջանի ղեկավար Մուստաֆա Դեմիրելլին և Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Պողոս Լևոն Զեքիյանը։
Լրագրողների հետ զրույցում Դեմիրելլին նշել է, որ հրդեհի առաջացման պատճառները դեռևս հայտնի չեն։
Կատարվում են հրդեհաշիջման աշխատանքներ:
Оставить комментарий