Մի հատ հլը բոլորդ հանգստացեք, իրար վրա գրիչներ մի նետեք. Տիգրան Ավինյան. տեսանյութ

Իրավաբան.net. Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ելույթից հետո իրավիճակը լարվեց․

«Այս պահին, վայրկյաններ հետո քվեարկվելու է մի նախագիծ, որտեղ նշված մարդիկ ունենալու են արտոնությունների փաթեթ՝ տրանսպորտից օգտվելու։ Դուք կտեսնեք, թե որ խմբակցություններն են քվեարկելու այս նախագծի օգտին, հետո կանեք ձեր հետևությունները։

Այն խմբակցությունները, որոնք դեմ են քվեարկելու, իրենցից մեկի ղեկավարը քաղաքական օրինակում մի բան է ձեզ կոչ արել՝ թե ինքը ոնց է ձեզնից զզվում, սիրելի՛ երևանցիներ»,-նշեց Խաչատրյանը։

Նրա ելույթից հետո ներկաներից մեկը գրիչ նետեց Խաչատրյանի ուղղությամբ, իրավիճակը լարվեց։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը բոլորին կոչ արեց հանգստություն պահպանել, չվիրավորել միմյանց․ «Երևան քաղաքը հիմա մեզ է նայում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am