1-ամյա երեխան տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով նոյեմբերի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերի տներից մեկից եռացած թեյը վրան լցվելու հետևանքով «ջերմային այրվածք եռացած հեղուկով 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի, մոտ 5 տոկոս մարմնի մակերես» ախտորոշմամբ  «Այրվածքաբանական ազգային կենտրոն» է տեղափոխվել մի երեխա։

Հիվանդանոցում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը նույն գյուղի բնակիչ 1 տարեկան աղջնակ է։

Պարզվել է նաև, որ նույն օրը՝ ժամը 16։30-ի սահմաններում, երեխայի մայրը իրենց տան խոհանոցում սուրճ պատրաստելիս իրեն վատ է զգացել և կորցնելով հավասարակշռությունը՝ ընկել է, ինչի հետևանքով ձեռքում եղած սրճեփի եռացած ջուրը թափվել է երեխայի վրա՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am