«Կորցրած Մեղեդի». Երգի պետական թատրոնը նոր ներկայացմամբ հանդես կգա (ՖՈՏՈ)

Փետրվարին Երգի պետական թատրոնի բեմում նոր Մյուզիքլ կլինի։ Այս մասին «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում գրել է ԵՊԹ տնօրեն, հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը։

Հաղորդավարուհին իր էջի Stories բաժնում հրապարակել է լուսանկար ներկայացման փորձից, որին կից գրել է. ««Կորցրած Մեղեդի» մյուզիքլ…»։

Ավելի վաղ երգահան Արթուր Գրիգորյանի դուստրը հրապարակել էր տեսանյութ, որում Երգի պետական թատրոնի երգիչները փորձում էին նոր բեմադրվող ներկայացումը եւ կից գրել․ «Ամենակարեւոր մյուզիքլն է գալիս ՇՈՒՏՈՎ»։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*