Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում գրանցված մահվան դեպքերի կեսը

Երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում Հայաստանում գրանցված մահվան դեպքերի կեսը պայմանավորված է արյան շրջանառության համակարգի հիվանդություններով։ 1990 թվականին այդ հիվանդություններից մահացել է 10 843 մարդ, 2021 թվականին այդ ցուցանիշն աճել է ավելի քան 50 տոկոսով՝ մեկ տարվա ընթացքում գրանցվել է 16 589 մահ։ Դրանցից առաջատար են սրտի իշեմիկ հիվանդության և սրտանոթային համակարգի այլ հիվանդությունների հետևանքով առաջացած մահերը, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը;

Սրտի անհետաձգելի վիրահատական (Stent for Life) ծառայությունների շրջանակներում 2021 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը մատուցվել է 2.443 ծառայություն։
Ծրագիրը սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում ապահովում է դեղապատ ստենտի տեղադրումն` անվճար, իսկ աորտա-կորոնար շունտավորումը` արտոնյալ պայմաններով:

Սրտի անհետաձգելի վիրահատությունների կազմակերպումն իրականացվում է իշեմիայի ախտանիշների կլինիկական դրսևորումից 12 ժամվա ընթացքում` ներառյալ ախտորոշումը ճշտելու և պացիենտին բժշկական հաստատություն տեղափոխելու ժամանակահատվածը:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի 13 բժշկական հաստատություններում։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*