Ի՞նչ բարդությունների են հանգեցնում միջողնային սկավառակի հետ կապված խնդիրները

Aysor.am-ը գրում է. Ողնային կամ միջողնային սկավառակների հետ կապված խնդիրները կարող են առաջացնել մեջքի ցավ, իշիաս կամ այլ գանգատներ:

Ողնաշարի 24 ողերից յուրաքանչյուր հարևան երկու ողերի միջև առկա են սկավառակներ (դիսկ), որոնք ունեն ամորտիզացիայի նշանակություն և թույլ են տալիս, որպեսզի հեշտությամբ և անարգել կռանանք, պտտենք իրանը և այլն: Այս սկավառակները լցված են գելանման հեղուկով, որի շնորհիվ մեջքը դառնում է ճկուն:

Ողերը և միջողնային սկավառակները միասին շրջապատում և պաշտպանում են ողնուղերը, որը հանդիսանում է մարմնի նյարդերը գլխուղեղին կապող յուրահատուկ հանգույց:

Կան սկավառակի հետ կապված խնդիրների մի քանի տեսակներ, որոնցից ամենահաճախ հանդիպողը սկավառակի պատռումն է (հայտնի է նաև որպես պրոլափս), որի պատճառով գելանման զանգվածը դուրս է գալիս սկավառակի սահմաններից:

Ողնային սկավառակի այլ տեսակի խնդիրներից են՝

սկավառակի դեգեներատիվ ախտահարում, որն իրականում ոչ թե հիվանդություն է, այլ տարիքի հետ զարգացող բնական փոփոխություն,

վայր ընկնելիս կամ վթարի ենթարկվելիս առաջացած ողնային վնասվածքներ,
վարակ,
ողնաշարն ընդգրկող քաղցկեղներ:

Ողնային կամ միջողնային սկավառակների հետ կապված խնդիրների գլխավոր ախտանիշներն են մեջքի ցավերը և նյարդացավը:

Մեջքի շրջանի ցավերի տեղակայումը և ուժգնությունը կախված է ախտահարված սկավառակից, ինչպես նաև վերջինիս ֆիզիկական՝ կառուցվածքային փոփոխությունից: Որոշ՝ բարձր տեղակայված սկավառակների ախտահարումը կարող է ուղեկցվել ոչ թե մեջքի, այլ՝ պարանոցի շրջանի ցավերով:

Նյարդացավը սովորաբար ի հայտ է գալիս, երբ ախտահարված սկավառակը սեղմում-ճնշում է հարակից նյարդը: Ողնային սկավառակների խնդիրներով պայմանավորված ամենահաճախ հանդիպող նյարդացավը իշիասն է, երբ ախտահարված սկավառակը սեղմում-ճնշում է նստանյարդը: Այս նյարդը ձգվում է սկսած հետույքից ու ազդրերից՝ մինչև ոտնաթաթեր: Ցավը կարող է լինել հանկարծակի և սուր՝ ճառագայթվելով դեպի սրունքի հետին մակերես, հասնելով ոտնաթաթեր: Ոչ հազվադեպ նման նյարդացավերը կարող են ուղեկցվել թմրածության զգացողությամբ և ծակծկոցներով:

Ողնային կամ միջողնային սկավառակների հետ կապված խնդիրները կարող են ունենալ տարբեր պատճառներ:

Ավելի հաճախ հանդիպում են սկավառակի պրոլափսը և դեգեներատիվ ախտահարումը:

Միջողնային սկավառակի պրոլափսն առաջանում է, երբ ի հայտ է գալիս այդ սկավառակի փափուկ կորիզի ճողվածք, որը դուրս է գալիս սկավառակի սահմաններից, ճնշում է հարակից նյարդարմատը և վերջինիս ձգման ժա­մա­նակ առաջացնում ցավ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am