Հարձակում դեսպանատան վրա. կա զոհ

Իրանից մեկնաբանել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը:

Թեհրանի ոստիկանապետ Սարդար Հոսեյն Ռահիմին մանրամասներ է հայտնել` դեպքի հանգամանքների մասին: Ըստ պաշտոնյայի խոսքերի.

«Ձերբակալվածն իր երկու փոքր երեխաների հետ է մտել դեսպանատուն։ Նախաքննության ընթացքում հարձակվողը հայտարարել է, որ հանցագործության դրդապատճառը անձնական և ընտանեկան խնդիրներն են», — ասել է Թեհրանի ոստիկանապետ։

Ավելի վաղ հայտնել էինք, այսօր առավոտյան՝ ժամը 8:30-ի սահմաններում, զինված հարձակում է իրականացվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։

Դեսպանատան պաշտպանության պատասխանատու աշխատակիցը` Օրխան Ասկերովը, մահացել է, ևս մեկը վիրավորվել։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*