SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժին են զանգահարել «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ից հայտնել են, որ մեկ շաբաթ առաջ Մասիս քաղաքի Նոր թաղամասի շենքերից մեկում վառարանի խողովակին ձեռք տալու ժամանակ այրվածք ստանալու հետևանքով «կոնտակտային ջերմային այրվածք զույգ դաստակների շրջանում, 2-րդ, 3-րդ աստիճան 2 տոկոս մարմնի մակերես» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից կատարված ստուգողական աշխատանքների շնորհիվ պարզվել է, որ երեխան Արարատի մարզի բնակիչ 1-ամյա Գ․ Հ․-ն է։
Պարզվել է նաև, որ նոյեմբերի 11-ին ժամը 14։30-ի սահմաններում մայրիկի անուշադրության հետևանքով Գ. Հ․-ն ձեռքերով հպվել է տանը տեղադրված գազի վառարանին, որի հետևանքով ստացել է նշված այրվածքները: