
Ալաբամայի համալսարանի գենետիկների և սննդաբանների իրականացրած հետազոտությունը կարող է փրկություն դառնալ նրանց համար, ովքեր ուզում են նիհարել, բայց չեն կարողանում սննդակարգին հետևել։
Հետազոտողները պարզել են, որ չափավոր յուղոտ սնունդ կարելի է օգտագործել ցանկացած քանակությամբ, իսկ սկսել ուտելը կարելի է գիշերվա երեքից։
Սնվելու նման սխեման թույլ է տալիս կարգավորել ցիրկադային ռիթմերը և օրգանիզմում կանոնավորել նյութափոխանակությունը։
Գիտնականները նշում են, որ նման սննդակարգը թույլ է տալիս կարգավորել հորմոնալ ֆոնը և նվազեցնել սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի արտադրությունը։
Ընդ որում, մանրահաճախ սնունդը՝ առավոտյան 8—ին հագեցած նախաճաշով և 17:30–ին՝ ընթրիքով, երկու–երեք ամսից կօգնի ամբողջովին ազատվել գիշերային սնունդից և երեկոյան վեցից հետո սնվելու ցանկությունից։
Отправить ответ