Հրազդանի հիվանդանոց է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա:

Երեխաները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։
Տուժածներից 4-ն արդեն տուն է գնացել։

Բժշկական կենտրոնում գտնվողների վիճակը գնահատվում է բավարար»։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*