Ձեզ հարկավոր է․ պահածոյացված թունա — 1 բանկա հազարի տերևներ — 1 կապ վարունգ — 1 հատ լոլիկ — 4 հատ հավի ձու — 3 հատ մաղադանոս — 3 ճյուղ սամիթ — 2 ճյուղ ցածր յուղայնությամբ մածուն — 150 գ կանաչ սոխ — 3 ցողուն աղ, պղպեղ — ըստ ճաշակի: Լոլիկը, կանաչիները (կանաչ սոխ, սամիթ, մաղադանոս), վարունգը, հազարը լվանալ հոսող ջրի տակ և չորացնել:
Բանջարեղենը կտրատել խորանարդի մեջ, կանաչիները մանր կտրատել, ձեռքերով զգուշորեն մանրացնել հազարի տերևները։ Այս ամենը լցրեք աղցանամանի մեջ։
Ձվերը եփել, մանր կտրատել և ավելացնել մնացած բաղադրիչներին։ Թունայի հեղուկը քամել, դնել ամանի մեջ և պատառաքաղով զգուշորեն առանձնացնել խոշոր կտորները։ Ավելացնել մածուն, համեմունքներ և մանրակրկիտ խառնել։ Աղցանը պատրաստ է մատուցման։