«Մի անգամ քույրս խնդրեց իր որդուն ես վերցնեմ գիմնաստիկայի դասից, քանի որ ինքը չէր հասցնում: Այնտեղ առաջին անգամ տեսա Քրիստինային, որևէ մեկին չխնդրեցի միջնորդել, պարապմունքից հետո Ազարյան դպրոցի բակում, ես ինքս իմ հարցերը լուծեցի,-«Խոստովանություն» հաղորդման շրջանակներում պատմել է երգիչ Նարեկ Բավեյանը:
Ես շնորհակալ եմ իմ կնոջը, առաջին հերթին իմ 2 հրաշք բալիկների համար: Ես սիրում եմ և՛ իմ կնոջը, և՛ իմ բալիկներին: Ես շատ սիրում եմ իմ ընտանիքը:
Կինս բալետի պարուհի է, բալետն ամեն մարդու բան չէ: Եվ, եթե ես չլինեի երգարվեստում, արվեստին մոտ, ես գուցե մեկ անգամ նայելուց հետո չհասկանայի, չընկալեի և անգամ խանդիր տեսարաններ սարքեի: Ու չգիտեմ հետագայում ինչպես կզարգանար ամեն բան, որովհետև ինքը իր գործը շատ է սիրում: Ինքը պարարվեստը խելագարության չափ սիրում է: