17-ամյա հայուհի Էլեն Բադալյանին կրկին հաջողվեց ցնցել ռուսական «Ну-ка, все вместе!» երաժշտական շոուի բոլոր 100 փորձագետներին: Նրանք ոտքի կանգնեցին Էլենի կատարման ընթացքում, այդպիսով Էլենը հայտնվեց շոոի եզրափակչում:
«Դե, ինչ, ես արդեն ֆինալիստ եմ: Ինձ երկրորդ անգամ հաջողվեց ոտքի հանել բոլոր 100 մասնագետներին, եւ ամեն անգամ դա անիրական էր թվում: Ես երջանիկ եմ»,-ինստագրամյան իր էջում կիսվել է Էլենը: