«Մենք հիշում ենք զոհերին՝ նրանց, ովքեր կորցրել են կյանք, տուն և հարազատներ». Յան Պլեշինգերն այցելել է Եռաբլուր

Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի մեկնարկի չորրորդ տարելիցը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Յան Պլեշինգերն այցելել է Եռաբլուր։

«Մենք հիշում ենք զոհերին՝ նրանց, ովքեր կորցրել են կյանք, տուն և հարազատներ։ Այս հակամարտության խորը ցավի արձագանքը տարածվում է ամբողջ տարածաշրջանում։

Եվրոպական միության կազմավորման հիմքում համերաշխության ձգտումն է ու անցյալ ողբերգություններից վերցված դասերը։

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը տուժածների կողքին է և վերահաստատում է իր անսասան աջակցությունը խաղաղության, հաշտեցման և արդարության հաստատմանը։ Միասին մենք կշարունակենք աշխատել հանուն ապագայի, որտեղ գերակայում է հարատև խաղաղությունը»,- ասվում է հաղորդագրությունում:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am