Երևանում 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է պատճառը

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շիրազի փողոցի 1/1 հասցեում գործող գազալցակայանում քաղաքացի է հոսանքահարվել, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Սամվել Խմելյանն ու բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանը։

Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնում են, որ նշված գազալցակայանից, հոսանքահարվելու հետևանքով, շտապօգնության բժիշկների թիվ 22 խումբը «էլեկտրահարություն, կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մոտ 35 տարեկան անհայտ տղամարդու, ով գիտակցության չգալով մահացել է։

Հիվանդանոց է մեկնում ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Հովսեփյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանում նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արամ Գևորգյանն ու պարեկ Նարեկ Միքայելյանը։

Տեղում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

 Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am