Արմենակ Ուրֆանյանը՝ «Բանակի տղան» ծնվել է բանակի օրը` հունվարի 28-ին

2016թ. քառօրյա մարտերի լեգենդար մարմնացումն է Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ հերոսաբար մարտնչած ստորաբաժանումը։

Այս տղաների անունները, որոնց հայրենասիրությամբ ու քաջությամբ, բարոյական արժեքներով է դաստիարակվում մատաղ սերունդը, հավերժ կմնան ապրողներիս սրտերում։

Արմենակը դարձավ հայրենապաշտության չափանիշ։ Արմենակի հայացքը միշտ մեր աչքերում է ` ժպիտով ու կյանքով լեցուն։

116 մարտական դիրքը կապիտան Արմենակ ՈՒրֆանյանի և նրա հերոս մարտիկների շնորհիվ հավերժ կմնա մեր հիշողության մեջ։

2020թ. սեպտեմբերին կապիտան Արմենակ Ուրֆանյանին շնորհվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։

Բանակի տղան ծնվել է հունվարի 28-ին` Հայոց բանակի օրը։ Երկնային ծնունդդ շնորհավոր, ՀԵՐՈ՜Ս…

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*