Արտակարգ դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանի մոտ

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսատուն-վարչության տարածքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի բնակիչ 33-ամյա Արման Մ.-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում: Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Ավտոմեքենան հաշվառված է Երևանում գործող «Ոսկերչական ֆաբրիկա» ՍՊԸ-ի հաշվեկշռում:

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am