Հիդրոմետից հայտնում են…նոր տվյալներ՝ եղանակի մասին

Նոյեմբերի 25-ի ցերեկը հանրապետության մեծ մասում օդի ջերմաստիճանը նվազել է 5-13°C-ով։

Բացառություն է կազմել Արարատյան դաշտը, որտեղ դեպի ցիկլոնի կենտրոն տեղաշարժվող հարավ-արևելյան տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը բարձրացել է 3-5°C-ով և առանձին հատվածներում գերազանցել տվյալ օրը դիտված պատմական առավելագույն արժեքները։

ℹ️ Այսպիսով, գրանցվել է․

🔳Արմավիրում +19․4°C ջերմաստիճան (պատմական առավելագույն +17․3°C, 1970թ․),
🔳Արտաշատում +17․4°C ջերմաստիճան (պատմական առավելագույն +16․3°C, 2008թ․),
🔳Ուրցաձորում +17․9°C ջերմաստիճան (պատմական առավելագույն +16․9°C, 1966թ․),
🔳Երևանում +17․0°C ջերմաստիճան (պատմական առավելագույն +16․0°C, 2008թ․)։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am