Որքա՞ն կնվազի ջերմաստիճանը…Գագիկ Սուրենյանը մանրամասներ է հայտնում

Մեր երկիրը կգտնվի բավականին հզոր ցիկլոնի ազդեցության գոտում….Գագիկ Սուրենյանը՝ եղաակի մասին:

 

Հիշեցնենք, որ առատ տեղումներ են Հայաստանի տարբեր մարզերում: Ներկայացնում ենք տեսանյութերը.

Ավելի վաղ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զգուշացրել են.

Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։

Նոյեմբերի 26-ի ուշ երեկոյան ժամերից, 27-ին և 28-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային գոտում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային ու նախալեռնային գոտում, այդ թվում Երևանի բարձրադիր հատվածում ձյան տեսքով։

Հանրապետության առանձին վայրերում ձյան տեղումները կլինեն զգալի։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-28-ին կնվազի ևս 6-8 աստիճանով։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am