Մայրիկիս մոտ այս տարիքում՝ 41-ում կրծքագեղձի քաղցկեղ հայտնաբերվեց, մեկ տասնամյակ անց նա մահացավ ուղեղի քաղցկեղից: Ես ատում եմ քաղցկեղը…Ալեքսիս Օհանյանի մոտ նույնպես քաղցկեղ է հայտնաբերվել

Panorama.am-ը գրում է. Reddit.com-ի համահիմնադիր, «Forbes»-ի կողմից «համացանցի կառավարիչ» հորջորջված Ալեքսիս Օհանյանը պատմել է վերջերս տարած վիրահատության մասին։

«Վերջին 4 տարիների ընթացքում վահանաձև գեղձի վրա որոշ կասկածելի հանգույցների հետևելուց հետո վերջերս վիրահատությամբ հեռացրեցին դրանց կեսը: Հանգույցներն ավելի էին մեծանում, և վերջին բիոպսիան ցույց տվեց, որ դրանք շատ հավանական է վերածվեն քաղցկեղի:

Մայրիկիս մոտ այս տարիքում՝ 41-ում կրծքագեղձի քաղցկեղ հայտնաբերվեց, մեկ տասնամյակ անց նա մահացավ ուղեղի քաղցկեղից: Ես ատում եմ քաղցկեղը»,-սոցիալական ցանցերի իր էջերում գրել է Օհանյանը։

 

Վիրահատությունն անցել է սահուն։

«Ես անչափ շնորհակալ եմ այս Գոհաբանության օրը, քանի որ այսօր առավոտյան զանգ ստացա, որ իմ՝ հեռացված վահանաձև գեղձի կեսը իսկապես լի է մի քանի հանգույցներով, որոնք մեծ հավանականություն ունեն քաղցկեղի վերածվելու»,-նշել է Օհանյանը։

Նրա խոսքով, վիրահատության ամենավատ հատվածն այն էր, որ երկու ամիս չի կարողացել անկողնուց վեր կենալ, սակայն այս շաբաթ իր դուստրերին տարել է «Դիսնեյ»։

«Կյանքը հիասքանչ է»,-գրել է նա ու հատկապես հայր տղամարդկանց խորհուրդ տվել այցելել բժշկի։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am